Ոսկու գրավով տրամադրվող սպառողական վարկ բոլոր նպատակների համար
ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
| Վարկատեսակը | Ոսկու գրավով վարկ | ||
| Վարկի ձևակերպման վայրը | Ընկերության գլխամասային գրասենյակ | ||
| Արժույթը | ՀՀ դրամ | ||
| Վարկ/գրավ հարաբերակցությունը | Առավելագույնը 100.0% | ||
| Տարեկան անվանական տոկոսադրույքը | 24.0 % | ||
| Վարկի սպասարկման ամսական միջնորդավճարը | 1.5% | 1.0% | 0.5% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույքը | 34.49% – 96.74% | ||
| Տարեկան տոկոսադրույքի տեսակը | Հաստատուն | ||
| Վարկի նվազագույն ժամկետը | 1 ամիս | ||
| Վարկի առավելագույն ժամկետը | 6 ամիս | ||
| Մարման եղանակը | ժամկետի վերջում | ||
| Տրամադրվող վարկի գումարը |
100,001-250,000 ՀՀ դրամ |
250,001-500,000 ՀՀ դրամ |
500,001 ՀՀ դրամ և ավելի |
| Վարկի տրամադրման եղանակը | Անկանխիկ՝ վարկառուի հաշվին փոխանցման միջոցով | ||
| Վարկի վաղաժամկետ մարումը | Տուժանքներ նախատեսված չեն | ||
ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ
| Դիմում-հայտի ուսումնասիրության միանվագ միջնորդավճարը | 2,000.00 ՀՀ դրամ |
ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
| Գրավի առարկա | Որպես վարկի վերադարձման ապահովման միջոց գրավ են ընդունվում ոսկյա իրեր և զարդեղեն, ոսկյա ձուլակտորներ: Ոսկյա իրերի գեղարվեստական արժեքը, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, սպիտակ ոսկուց զարդերը և ոսկյա իրերի վրա սպիտակ ոսկուց պատրաստված մասերը չեն գնահատվում և գրավի արժեքի մեջ հաշվի չեն առնվում: |
| Գրավադրվող ոսկյա իրերի մեկ գրամի դիմաց տրամադրվող վարկի գումարի չափը ըստ հարգերի | Համաձայն Ընկերության կողմից սահմանված չափերի |
ՎԱՐԿԱՌՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
| Վարկառու | 18 տարին լրացած ֆիզիկական անձ |
| Վարկային պատմությանը ներկայացվող պահանջները |
|
| Վարկառուի եկամուտները | Չի պահանջվում |
ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
| Վարկի ժամկետի երկարաձգումը | 1. Վարկի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վարկային պայմանագրի ժամկետը լրանալը (ներառյալ) կամ վարկային պայմանագրի ժամկետը լրանալու օրը,
2. Վարկի երկարաձգումն իրականացվում է երկարաձգման օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափով, 3. Վարկի ժամկետի երկարաձգման դեպքում վարկավորման պայմանները սահմանվում են երկարաձգման օրվա դրությամբ տվյալ վարկատեսակի համար գործող պայմանների համաձայն, 4. Վարկային պայմանագրի ժամկետի երկարաձգումից առաջ վարկառուն պետք է մարի.
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
| Դիմում-հայտի մերժումը | • Հաճախորդը չի համապատասխանում Ընկերության կողմից սահմանված հետևյալ չափանիշներին`
• Հաճախորդի կողմից որպես գրավ առաջարկվող ոսկյա իրերի հարգն ու արժեքը բավարար չեն պահանջվող վարկի գումարի տրամադրման համար կամ դրանք չեն բավարարում Ընկերության կողմից գրավադրվող ոսկյա իրերին ներկայացվող սահմանված չափանիշներին, |
| Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում | Ընկերությունն իրավուքն ունի՝
1. Տույժեր/տուգանքներ 2. Տոկոսագումարներ 3. Մայր գումար |
| Պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտքի վերաբերյալ տեղեկությունները կուղարկվեն վարկային ռեգիստր և վարկային բյուրո (ԱՔՌԱ): ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ |
|
| Ընկերությունն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կամ իրացնել այն | |
| Գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրացումից ստացված գումարը եթե գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ չի բավարարում, ապա տարբերությունը բռնագանձել վարկառուի այլ գույքից: |
|
| Հաճախորդի այլ ծախսեր | Չկան |
| Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետը | 1 աշխատանքային օր |
| Վարկի ձևակերպման վայրը | Ընկերության գլխամասային գրասենյակ |
| Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
|
| Տոկոսագումարների հաշվարկման կարգը | Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ |
| Հաճախորդի այլ ծախսեր |
Չկան |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ.
ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).
A – տրամադրվող վարկի սկզբնական գումարը.
n – վարկի մարմանն ուղղված վճարի թիվը.
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.
Kn- վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.
Dn- վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ.
• վարկի գումարը – 500,000.00 ՀՀ դրամ
• ժամկետը – 3 ամիս
• տարեկան տոկոսադրույքը – 24.0%
• դիմում-հայտի ուսումնասիրության միջնորդավճարը – 2,000.00 ՀՀ դրամ
• վարկի ամսական սպասարկման միջնորդավճարը – 1.0%
• վարկի և տոկոսագումարների մարման եղանակը – վարկի գումարի մարումը ժամկետի վերջում և հաշվեգրված տոկոսների ամենամսյա մարում.
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 45.0259%
Պայմանավորված վարկի գումարով, ժամկետով, մարումների հաճախականությամբ, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների արժեքի փոփոխություններով` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է տարբեր լինել վերոնշյալ օրինակից:
«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն սպառողական վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո, նախքան սպառողական վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի:
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Ընկերության վերաբերյալ տվյալներ
«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ
Հասցե – ՀՀ, 0070, ք. Երևան, Կենտրոն, Քաջազնունու փ., 5 շենք, 26 շինություն,
Հեռախոսահամար – (+374)60 50-25-25, (+374)44 50-25-25,
Ինտերնետային կայք – www.specialfinance.am; Էլ. փոստի հասցե` info@specialfinance.am,
Գրանցման վկայական – թիվ 448; գրանցման համարը – 59; գրանցման ամսաթիվ – 24.12.2024թ.;
Վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա – թիվ 59,
Ծառայությունների ցանկը, որը Վարկային կազմակերպությունն իրավունք ունի մատուցել` համաձայն “Վարկային կազմակերպություններ մասին” ՀՀ օրենքի Գլուխ 3-ի:
Մանրամասներ վարկային պատմության և սքորի մասին
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am կայքի «Ֆինանսական օգնական համակարգ»









