SF-ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկատեսակը

Ավտոմեքենայի գրավով վարկ

Վարկի ձևակերպման վայրը

Ընկերության գլխամասային գրասենյակ

Արժույթը

ՀՀ դրամ

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Առավելագույնը 100.0%

Տարեկան անվանական տոկոսադրույքը 24.0 %
Վարկի սպասարկման ամսական միջնորդավճարը*

4.0%

3.5%

3.0%

2.5%

2.0%

1.5%

1.0%

* Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վարկատեսակից օգտվող հաճախորդների համար գործում է վարկի սպասարկման ամսական միջնորդավճարների նշված տոկոսադրույքներից 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույք, բացառությամբ 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը

40.63%-175.37%

Տարեկան տոկոսադրույքի տեսակը

Հաստատուն

Վարկի նվազագույն ժամկետը

1 ամիս

Վարկի առավելագույն ժամկետը

6 ամիս

Մարման եղանակը

ժամկետի վերջում

Տրամադրվող վարկի գումարը

մինչև 500,000.00

ՀՀ դրամ

500,001-800,000

ՀՀ դրամ

800,001-1,500,000

ՀՀ դրամ

1,500,001-2,000,000

ՀՀ դրամ

2,000,001-3,000,000

ՀՀ դրամ

3,000,001-5,000,000

ՀՀ դրամ

5,000,001 -25,000,000

ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ վարկառուի տրամադրած բանկային հաշվին փոխանցման միջոցով

Վարկի վաղաժամկետ մարումը

Տուժանքներ նախատեսված չեն

ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐ

Դիմում-հայտի ուսումնասիրության միանվագ միջնորդավճարը 3,000.00 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման վճարը (միանվագ) 13,000.00 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման միանվագ միջնորդավճարը (գանձվում է տրամադրման պահին) 5.0% 2.5% 2.0%

ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ապահովման միջոցը ՀՀ-ում հաշվառված և շահագործվող ավտոմեքենաներ
Գրավի առարկային ներկայացվող պահանջները Գրավի առարկա կարող են հանդիսանալ շահագործման մեջ գտնվող և ընկերության չափանիշներին համապատասխանող տրանսպորտային միջոցները

ԳՐԱՎԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գրավի արժեքի գնահատումը Իրականացվում է Ընկերության կամ վերջինիս հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը (ԿԱՍԿՈ)* Գրավադրվող գույքի ԿԱՍԿՈ ապահովագրությունը իրականացվում է տարեկան կտրվածքով՝ Ընկերության հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից: Ապահովագրական գումարը հաշվարկվում է նվազագույնը Վարկի գումարի մնացորդի նկատմամբ (հաճախորդի ցանկությամբ կարող է իրականացվել նաև գույքի արժեքի նկատմամբ):
Վարկառուն պարտավոր է ապահովել ապահովագրությունների անընդհատությունը վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե Վարկառուն չի կատարում ապահովագրության հետ կապված նշված պահանջը, ապա Ընկերությունն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել գրավադրված գույքի ԿԱՍԿՈ ապահովագրություն` գումարը գանձելով հաճախորդից:
* ԿԱՍԿՈ ապահովագրությունը իրականացվում է բացառապես ավտոտրանսպորտային միջոցը կոշտ գրավի կանոններով գրավադնելու դեպքում:

ՎԱՐԿԱՌՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Կարգավիճակը ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ ովքեր ունեն անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման հասցե
Տարիքային սահմանափակումը* 18-75 տարեկան
*Վարկի մարման պահին Վարկառուի տարիքը չպետք է գերազանցի 75 տարեկանը
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջները
  • Գործող ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն
  • Վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի ընդհանուր հանրագումարը չպետք է գերազանցի 60 օրացուցային օրը
  • Վարկառուի գործող երաշխավորությունների դասը՝ ստանդարտ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի մերժման գործոնները
  • Բացասական վարկային պատմություն
  • Գրավի առարկայի անհամապատասխանությունը Ընկերության պահանջներին
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
  • Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
  • Այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

7 օրացուցային օր

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը • Դիմում-հայտ.
• Անձնագիր և սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ նույնականացման քարտ.
• Ամուսնության / ամուսնալուծության վկայական (առկայության դեպքում).
• Աշխատանքի վայրից տեղեկանք՝ որտեղ նշված է զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը, տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժը (անհրաժեշտության դեպքում).
• Աշխատավարձային քարտի/հաշվի քաղվածք՝ վերջին 6 ամիսների կտրվածքով՝ հաստատված Բանկի կողմից (անհրաժեշտության դեպքում).
• Երկրորդային եկամուտների առկայության դեպքում դրանք հիմնավորող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում).
• Գործող վարկային պայմանագրերը՝ գործող մարման գրաֆիկների հետ միասին (անհրաժեշտության դեպքում).
• Քաղվածք և/կամ տեղեկանք մարված և գործող վարկերի/ վարկային գծերի հաշվից, եթե առկա են եղել ժամկետանց պարտավորություններ (անհրաժեշտության դեպքում).
• Գրավադրվող տրանսպորտային միջոցի սեփականության վկայական.
• Տրանսպորտային միջոց(ներ)ի տեխնիկական անձնագիր.
• Գրավադրվող գույք(եր)ի ձեռքբերման հիմք հանդիսացող փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում).
• Անկախ գնահատողի կողմից կատարված գույքի գնահատման հաշվետվություն (անհրաժեշտության դեպքում)

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման
դեպքում
Ընկերությունն իրավունք ունի`
• Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակել կիրառել Պայմանագրով նախատեսված տարեկան անվանական տոկոսադրույքը
• Կիրառել տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի և սպասարկման վճարների նկատմամբ 0.1315%-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար, տույժի հաշվարկը կատարվում է վարկի մայր գումարի ժամկետանցումից մինչև 100 (մեկ հարյուր) օրացույցային օր
• Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝
1) Տույժ/տուգանքներ
2) Տոկոսագումարներ
3) Մայր գումար
• Ժամկետանց վարկի տույժի տոկոսների հաշվարկը կատարվում է մինչև 100 (մեկ հարյուր) օրացուցային օր:
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ընկերությունն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել կամ իրացնել այն
Գրավադրված տրանսպորտային միջոցի վրա բռնագանձում տարածելու դեպքում իրացումից ստացված գումարը եթե գրավով ապահովված պահանջն ամբողջությամբ չի բավարարում, ապա տարբերությունը բռնագանձվում է վարկառուի այլ գույքից:
Կիրառել օրական տույժ ժամկետանց վարկի նկատմամբ հետևյալ դրույքներով (տույժի հաշվարկը կատարվում է մինչև 100 (մեկ հարյուր) օրացուցային օր)

մինչև 500,000

ՀՀ դրամ

500,001-800,000

ՀՀ դրամ

800,001-1,500,000

ՀՀ դրամ

1,500,001-2,000,000

ՀՀ դրամ

2,000,001-3,000,000

ՀՀ դրամ

3,000,001-5,000,000

ՀՀ դրամ

5,000,001 -25,000,000

ՀՀ դրամ

0,4274% 0,3288% 0,2959% 0,2795% 0,2630% 0,2466% 0,2301%
Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ
Հաճախորդի այլ ծախսեր
  • Գրավի գնահատման հետ կապված ծախսեր
  • Գրավի իրավունքի գրանցման հետ կապված ծախսեր
  • Տարեկան ապահովագրավճար – (համաձայն Ընկերության հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված սակագների)

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՉԿԱՏԱՐԵՔ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ.

 

ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).
A – տրամադրվող վարկի սկզբնական գումարը.
n – վարկի մարմանն ուղղված վճարի թիվը.
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.
Kn- վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.
Dn- վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկավորման պայմանագրից կամ այլ կերպ:

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ.

 

• վարկի գումարը – 2,000,000.00 ՀՀ դրամ
• ժամկետը – 6 ամիս
• տարեկան տոկոսադրույքը – 24.0%
• դիմում-հայտի ուսումնասիրության միջնորդավճարը – 3,000.00 ՀՀ դրամ
• վարկի տրամադրման վճարը – 13,000.00 ՀՀ դրամ
• վարկի ամսական սպասարկման միջնորդավճարը – 50,000.00 ՀՀ դրամ
• վարկի և տոկոսագումարների մարման եղանակը – վարկի գումարի մարումը ժամկետի վերջում և հաշվեգրված տոկոսների ամենամսյա մարում.

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 81.5876%

 

Պայմանավորված վարկի գումարով, ժամկետով, մարումների հաճախականությամբ, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների արժեքի փոփոխություններով` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է տարբեր լինել վերոնշյալ օրինակից:

 

 

«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն սպառողական վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո, նախքան սպառողական վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի:

 

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

 

Ընկերության վերաբերյալ տվյալներ

«ՍՓԵՇԼ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ

Հասցե – ՀՀ, 0070, ք. Երևան, Կենտրոն, Քաջազնունու փ., 5 շենք, 26 շինություն,

Հեռախոսահամար – (+374)60 50-25-25, (+374)44 50-25-25,

Ինտերնետային կայք – www.specialfinance.am; Էլ. փոստի հասցե` info@specialfinance.am,

Գրանցման վկայական – թիվ 448; գրանցման համարը – 59; գրանցման ամսաթիվ – 24.12.2024թ.;

Վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա – թիվ 59,

Ծառայությունների ցանկը, որը Վարկային կազմակերպություն իրավունք ունի մատուցել համաձայն “Վարկային կազմակերպություններ մասին” ՀՀ օրենքի Գլուխ 3-ի:

 

Մանրամասներ վարկային պատմության և սքորի մասին

 

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am կայքի «Ֆինանսական օգնական համակարգ»



Թարմացված է` 16.09.25 15:06